Jump to content

Hot n Cold

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Hot n Cold»
Քեթի Փերրիի սինգլը
«One of the Boys» ալբոմից
Թողարկված9 սեպտեմբերի, 2008
ՖորմատCD-սինգլ, թվային ներբեռնում
Ձայնագրված2007 թվականի դեկտեմբեր
Dr. Luke's Studios, Legacy Recording Studio (Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)
Conway Recording Studio (Հոլիվուդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ)
Ժանրփոփ, դանս փոփ
ԵրգահանՔեյթի Փերրի, Dr. Luke? և Մաքս Մարտին
Տևողություն3:40
ԼեյբլCapitol
ՊրոդյուսերDr. Luke, Բեննի Բլանկո
Քեթի Փերրիի սինգլների ժամանակագրություն
«I Kissed a Girl»
(2008)
«Hot n Cold»
(2008)
«Thinking of You»
(2009)

«Hot n Cold», ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիի երգը։ Գրվել է Dr. Luke-ի, Մաքս Մարտինի ու Քեթի Փերրի կողմից վերջինիս One of the Boys երկրորդ ալբոմի համար։ Թողարկվել է որպես ալբոմի երրորդ սինգլ։ Կրկներգում հնչում է երկակի հականիշների շարք (տաք/սառը, ճիշտ/ոչ ճիշտ, սև/սպիտակ), որպեսզի ընդգծվի հերոսների հարաբերությունների փոփոխական բնույթը։ Սինգլը հասել է Billboard Hot 100 հիթ-շքերթի երրորդ հորիզոնականին՝ դառնալով Փերրի երեք լավագույն սինգլներից երկրորդը նրա նախորդ՝ «I Kissed a Girl» համաշխարհային հիթից հետո։ Սինգլը նաև եղել է երկրորդը, որ ընդգրկվել է լավագույն հնգյակում աշխարհի բազմաթիվ երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Իռլանդիան և Նոր Զելանդիան, ինչպես նաև գլխավորել հիթ-շքերթներն ավելի քան 25 երկրներում (ներառյալ Թուրքիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Հունաստանը, Կանադան, Նորվեգիան, Իսպանիան, Դանիան և այլն)։

«Blender» ամսագիրը երգը կոչել է «կրքոտ, զուսպ թափանց համբույր»[1]։ Երգն սկսել է հնչել հյուսիսամերիկյան ռադիոկայաններում սեպտեմբերի 9-ից՝ այդ շաբաթվա ընթացքում ներկայացվելով ռեկորդային թվով։ Քեթի Փերրին առաջին անգամ հեռուստատեսությամբ երգը կատարել է NBC’s Today շոուում օգոստոսի 29-ին։ Radio 1-ին տված հարցազրույցում Քեթի Փերրին ասել է, որ «Hot n Cold» երգը կդառնա հաջորդ սինգլը «I Kissed a Girl» հիթից հետո Մեծ Բրիտանիայում և Ավստարալիայում։ Գոյություն ունեն երեք ռադիոտարբերակներ՝ որոնցում փոփոխված կամ հանված են բառեր։ Փերրին երգը կենդանի կատարմամբ ներկայացրել է MTV EMA-ի ընթացքում Լիվերպուլում 2008 թվականի նոյեմբերի 6-ին։ Երգի ռեմիքսներն օգտագործվել են iPhone OS game Tap Tap Revenge խաղում։ Երգը նաև բացել է YouTube Live առաջին ամենամյա համերգը 2008 թվականի նոյեմբերի 22-ին[2]։

Սինգլը ներկայացվել է Գրեմմի 52 մրցանակաբաշխությանը «Կնոջ լավագույն վոկալային փոփ կատարում» անվանակարգում։

Երգն օգտագործվել է որպես սաունդթրեք «Just Dance» տեսախաղում։

Կոմերցիոն հաջողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Hot N Cold» երգն ԱՄՆ Billboard Hot 100 հիթ-շքերթում ընդգրկվել է 2008 թվականի հունիսի 17-ին։ Ամերիկյան Hot 100 հիթ-շքերթում այն իր նորամուտը կատարել է 88-րդ հորիզոնականում և դուրս մնացել հաջորդ շաբաթում։ Երգը հիթ-շքերթում կրկին ընդգրկվել է օգոստոսի 5-ին՝ կրկին զբաղեցնելով 88-րդ հորիզոնականը։ Ամենաբարձր՝ երրորդ հորիզոնականին երգը հասել է նոյեմբերի 11-ին, և «Hot N Cold» երհը դարձել է երեք լավագույն հիթերից երկրորդը։ Այդ ժամանակ նա լավագույն տասնյակում մնացել է 18 շաբաթ («I Kissed A Girl» երգն այդ հիթ-շքերթում մնացել է 14 շաբաթ)։ «Hot n Cold» երգն ստացել է եռակի պլատինե կարգավիճակ RIAA-ից։ Կանադայում այն իր նորամուտը կատարել է 73-րդ հորիզոնականում և հասել հիթ-շքերթի առաջին հորիզոնականին 2008 թվականի նոյեմբերի 20-ին։ Երգն ավելի մեծ հաջողություն է ունեցել, քան «I Kissed a Girl»-ը և դարձել հիթ U.S. Mainstream Top 40 և Adult Top 40 ռադիո հիթ-շքերթներում։

UK Singles Chart հիթ-շքերթում երգը հասել է չորրորդ հորիզոնականին դեկտեմբերի 7-ին։ Դեկտեմբերի 21-ին այն դուրս է մնացել լավագույն տասնյակից՝ զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը, սակայն հաջորդ շաբաթում զբաղեցրել է իններորդ հորիզոնականը ու շարունակել բարձրանալ՝ 2009 թվականի հունվարի 4-ին հասնելով յոթերորդ հորիզոնականին։ Իռլանդիայում երգը հասել է երրորդ հորիզոնականին։ «Hot N Cold» երգը գերմանական German Singles Chart հիթ-շքերթում իր նորամուտը կատարել է երկրորդ հորիզոնականում համացանցով էլեկտրոնային տարբերակների վաճառքի բարձր ցուցանիշների շնորհիվ։ Երկրորդ շաբաթում այն բարձրացել է մեկ հորիզոնական Գերմանիայում և այն պահպանել ութ շաբաթ անընդմեջ։ Ավստրալիայում սինգլն ընդգրկվել է լավագույն հիսուն երգերի ցանկում, ապա բարձրացել լավագույն տասնյակ։ Հետո երգն աստիճանաբար հասել է ամենաբարձր՝ չորրորդ հորիզոնականին բացառապես ներբեռնումների հաշվին։ Այն գլխավորել է նաև Australian Airplay Chart հիթ-շքերթը։ Ռուսաստանում «Hot n Cold» երգը հասել է առաջին հորիզոնականին։ Երգը the Russian Airplay Chart հիթ-շքերթում իր նորամուտը կատարել է 127-րդ հորիզոնականում և ութ շաբաթ անց՝ դեկտեմբերի 15-ին հասել առաջին հորիզոնականին։ Հունաստանում երգի զբաղեցրած ամենաբարձր հորիզոնականը եղել է երրորդը[3]։

Գերմանիա, CD-սինգլ[4]
No.ԱնվանումՏևողություն
1."Hot n Cold" (ալբոմային տարբերակ)3:40
2."Hot N Cold (Innerpartysystem remix)"4:37
3."Hot n Cold (Manhattan Clique remix radio edit)"3:54
Մեծ Բրիտանիա, CD-սինգլ[5]
No.ԱնվանումՏևողություն
1."Hot N Cold" (ալբոմային տարբերակ)3:40
2."Hot n Cold (Innerpartysystem remix)"4:38
Գերմանիա, թվային ներբեռնում[6]
No.ԱնվանումՏևողություն
1."Hot n Cold" (ալբոմային տարբերակ)3:43
2."Hot N Cold (Bimbo Jones remix)"8:02
3."Hot n Cold (Manhattan Clique remix)"6:47
США Digital Remix EP
No.ԱնվանումՏևողություն
1."Hot n Cold (Innerpartysystem remix)"4:37
2."Hot N Cold (Bimbo Jones remix radio edit)"3:52
3."Hot N Cold (Manhattan Clique remix)(Long Edit)"6:47
4."Hot N Cold (Yelle remix)"4:07
Rhapsody թվային սինգլ
No.ԱնվանումՏևողություն
1."Hot N Cold (Rock Mix)"3:41
CD պրոմո
No.ԱնվանումՏևողություն
1."Hot N Cold" (ալբմային տարբերակ)3:40
2."Hot N Cold" (Promo Only clean edit)3:40
3."Hot N Cold" (rock mix)3:41
Rocket Digital Download Single
No.ԱնվանումՏևողություն
1."Hot N Cold (Bugzz Remix)"3:30

Քավեր տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երգը կատարվել է սկա և ինդի փոփ ոճերի բրիտանաական Kid British խմբի կողմից նրանց 2009 EP iTunes Live: London Festival '09 համերգի ժամանակ[7]։
  • Փոփ պանկ ոճի Bowling for Soup խումբը կատարել է երգն իրենց Sorry for Partyin' համերգային շրջագայության ժամանակ։
  • Գերմանական The Baseballs խումբը ռոքնռոլ ոճով ձայնագրել է երգն իր Strike! առաջին ալբոմի համար 2009 թվականին։
  • The Chipettes-ը կատարել է երգը «Էլվինը և բուրունդուկները 2» ֆիլմի համար։
  • Los Colorados-ը կատարել է երգի պոլկայի ոճով[8].

Երգի օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2008–09) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[10] 4
Ավստրիա