Jump to content

Intimissimi

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Intimissimi
պատկերանիշ
Տեսակբիզնես ձեռնարկություն և խանութների ցանց
Երկիր Իտալիա
Հիմնադրված1996
Գլխադասային գրասենյակDossobuono, Վիլաֆրանկա դի Վերոնա, Վերոնա, Վենետո, Իտալիա
Վերադաս կազմակերպությունOniverse?
Կայքintimissimi.com

Intimissimi, տղամարդկանց և կանանց ներքնազգեստ և հագուստ արտադրող իտալական ընկերություն, որը հիմնադրվել է 1996 թվականին Վիլլաֆրանկա դի Վերոնայի Դոսոբուոնո քաղաքում (իտալ.՝ Dossobuono): Արտադրում է ներքնազգեստի լայն տեսականի՝ կրծկալներ, կիսավարտիքներ, հավաքածուներ, տրիկոտաժե ապրանքներ և քնի համար նախատեսված հագուստ[1]: Ապրանքանիշը, Tezenis-ի, Signorvino-ի, Falconeri-ի և Atelier Emé-ի հետ միասին մտնում է Calzedonia խմբի մեջ:

Սկզբում ապրանքանիշը արտարդել է Calzedonia խմբի համար ներքնազգեստներ։ Հետագայում արտադրանքի տեսականին ընդլայնվել է՝ ներառելով տրիկոտաժե և գիշերային հագուստ, միաժամանակ պահպանելով տղամարդկանց և կանանց համար նախատեսված ներքնազգեստները որպես ապրանքանիշի հիմնական արտադրանք։

1998 թվականին Intimissimi-ն Իտալիայում ունեցել է 80 առևտրի կետ, իսկ հաջորդ տասը տարիների ընթացքում այդ թիվը հասել է հազարից ավելիի, իսկ բաշխման ցանցը ընդգրկել է ամբողջ եվրոպական տարածաշրջանը[1]:

Ուժեղ և ընդարձակ ֆրանչայզինգի ցանցի շնորհիվ Intimissimi-ին հաջողվել է հաստատվել շուկայում, որը հիմնված է թարմ և գրավիչ կերպարով խանութների և յուրաքանչյուր տեսակի սպառողի համար նախատեսված ապրանքների լայն տեսականիի վրա: Ներկայումս Intimissimi ֆրանչայզային ցանցը ներառում է ավելի քան 1400 խանութներ, որոնք տեղակայված են աշխարհի 40 երկրներում[1]:

Որպես երրորդ կողմի գործընկերության համաձայնագրի մաս, Intimissimi-ի հագուստը վաճառվել է Victoria's Secret-ի խանութներում, իսկ համագործակցությունը ընդլայնվել է մինչև 240 խանութ (2007 թվականին)[2]:

2017 թվականի հոկտեմբերին Intimissimi-ն 500 քառակուսի ֆուտ տարածքով խանութ է բացել Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում[3][4]։

Տնտեսական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ֆինանսական արդյունքները ցույց են տվել վաճառքի և եկամտի աճ, որին նպաստել են ապրանքանիշի միջազգային գործընկերները: Եկամուտը 2016 թվականին աճել է մինչև 2.31 միլիարդ եվրո, ինչը նախորդ տարվանից 8.7%-ով ավելի է: Միջազգային վաճառքը կազմում է ապրանքանիշի ընդհանուր վաճառքի 54%-ը:

2017 թվականին Intimissimi-ի վաճառքը հասել է 691 միլիոն եվրոյի՝ զբաղեցնելով 2-րդ տեղը Calzedonia ապրանքանիշի արդյունքներով, որը կազմել է 802 միլիոն եվրո։

Առաջխաղացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին հեռուստատեսությամբ մեկնարկել է «Heartango» գովազդային արշավը՝ ռեժիսոր Գաբրիելե Մուչինոյի կողմից և Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ՝ պորտուգալացի մոդել Խոսե Ֆիդալգոյի ուղեկցությամբ[5]։

Ընկերությանը իրենց իմիջը տրամադրած այլ հայտնի մարդկանց թվում կարելի է առանձնացնել՝ Անա Բեատրիս Բարոս[6], Վանեսա Կելլի, Էնդի Մյուս, Ջոզի Մարան, Բյանկա Բալտի, Իրինա Շեյք (ընկերության դեսպան 2010 թվականից[7][8]), Ալիսա Միլլեր (2011 թվականի մայիսից, Bridal Collection-ի համար) և Տանյա Միտյուշ (2012 թվականից[9]) մոդելներին[6]։

Խեսուս Լուսը և դերասան Լուկա Արգենտերոն ընտրվել են ապրանքանիշի տղամարդկանց բաժնի հագուստի շարքը ներկայացնելու համար[7]։

2013 թվականին Կատյա Զինգարևիչը դարձել է Intimissimi-ի դեմքը գարուն/ամառ հավաքածուի համար[10], իսկ Բլանկա Սուարեսը՝ աշուն/ձմեռ հավաքածուի համար[11]։

2015 թվականին Intimissimi-ն ներկայացրել է մոդել Շլոմիթ Մալկան[12], որը մինչև 2017 թվականը գլխավորել է ապրանքանիշի միջազգային գովազդային արշավները, իսկ հետո նրան փոխարինել է Դակոտա Ջոնսոնը[13]:

2016 թվականին Իրինա Շեյքը հրավիրվել է որպես ամանորյա հեռուստահաղորդման գլխավոր կերպար։

2017 թվականի հոկտեմբերին ապրանքանիշը Վերոնայի Արենայում անցկացրել է «Գեղեցկության լեգենդը» սառցե շոուի չորրորդ թողարկումը, որի զգեստներն այդ ժամանակ նախագծել է Քիարա Ֆերրանին[14]։ Իսկ 2018 թվականին Ֆերրանին և Ժիզել Բունդխենը ներկայացրել են գարուն/ամառ հավաքածուն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 «Intimissimi» (իտալերեն). Franchising. Արխիվացված օրիգինալից 2020-03-24-ին. Վերցված է 2020-03-23-ին.
  2. ↑ Dan Eaton (2008-12-27). [url=http://www.bizjournals.com/columbus/stories/2007/12/31/story11.html «Newsmaker: Wexner's moves tip Limited's scales to personal care, lingerie»] (անգլերեն). Business First of Columbus. Արխիվացված օրիգինալից 2017-03-14-ին. Վերցված է 2020-03-23-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Missing pipe in: |url= (օգնություն)
  3. ↑ «Intimissimi inaugura sulla Fifth Avenue» (իտալերեն). Amica. Վերցված է 2020-03-23-ին.
  4. ↑ «Intimissimi conquista New York» (իտալերեն). VanityFair. 2017-10-23. Արխիվացված օրիգինալից 2020-03-24-ին. Վերցված է 2020-03-23-ին.
  5. ↑ «Monica Bellucci e il tango nel nuovo spot Intimissimi» (իտալերեն). 2007-12-03. Արխիվացված օրիգինալից 2020-03-24-ին. Վերցված է 2020-03-23-ին. «TUTTE LE MODELLE DI INTIMISSIMI» (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-03-28-ին. Վերցված է 2020-03-23-ին.
  6. 1 2 «Ana Beatriz Barros per Intimissimi Autunno-inverno 2006/2007» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2013-08-20-ին. Վերցված է 2020-03-23-ին.
  7. 1 2 «Delirio da Intimissimi per Irina Shayk e Luca Argentero» (իտալերեն). Fashion Times. 2010-09-16. Արխիվացված օրիգինալից 2020-03-24-ին. Վերցված է 2020-03-23-ին.
  8. ↑ «IRINA SHAYK, LA TOP MODEL SCOPERTA DA INTIMISSIMI, DIVENTA AMBASCIATRICE DEL BRAND» (իտալերեն). Crisalide Press. 2010-11-29. Արխիվացված է օրիգինալից 2013-10-05-ին. Վերցված է 2020-03-23-ին.
  9. ↑ «Tanya Mityushina: la nuova modella Intimissimi 2012» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2013-10-05-ին. Վերցված է 2020-03-23-ին.
  10. ↑ «Katsia Zingarevich: first lady della Premier League e sexy testimonial di Intimissimi» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2016-03-10-ին. Վերցված է 2020-03-23-ին.
  11. ↑ «Intimissimi Blanca Suarez: la nuova testimonial del brand» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2014-08-15-ին. Վերցված է 2020-03-23-ին.
  12. ↑ «Shlomit Malka - Israeli Model» (անգլերեն). Fashion Gone Rogue. Արխիվացված օրիգինալից 2020-03-24-ին. Վերցված է 2020-03-23-ին.
  13. ↑ «Now You Can Buy Lingerie Like '50 Shades' Star Dakota Johnson» (անգլերեն). The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2020-03-24-ին. Վերցված է 2020-03-23-ին.
  14. ↑ «Chiara Ferragni to design costumes for Intimissimi on Ice show» (անգլերեն). FashionNetwork. 2017-09-28. Արխիվացված օրիգինալից 2017-09-28-ին. Վերցված է 2020-03-23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Intimissimi» հոդվածին։