Jump to content

Nemiroff

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nemiroff
պատկերանիշ
Տեսակապրանքային նշան և կազմակերպություն
Հիմնադրված է1992
ՎայրՎիննիցա, Ուկրաինա
Երկիր Ուկրաինա
Կայքnemiroff.vodka
 Nemiroff Վիքիպահեստում

«Nemiroff» (ուկրաիներեն՝ «Немі́ров»), 1992 թվականին հիմնադրված ուկրաինական ընկերություն է, որը զբաղվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ և վաճառքով։ Արտադրանքը վաճառվում է աշխարհի ավելի քան 80 երկրներում։ Ընկերությունը աշխարհի երեք առաջատարներից մեկն է, որը մատակարարում է օղի անմաքս առևտրի խանութներին (Duty Free)։ Ապրանքանիշը կազմում է Ուկրաինայից արտահանվող օղու ըմպելիքների 40%-ը[1]։ Ընկերությունը Ուկրաինայից բոլոր օղու ըմպելիքների թիվ 1 արտահանողն է և մտնում է Ուկրաինայի 100 ամենախոշոր հարկատուների ցանկի մեջ[2]։

2021 թվականին ապրանքանիշի ալկոհոլի արտադրությունն աճել է 12%-ով:

Սեփականատերեր՝ Յակով Ֆինկելշտեյն, Բելլա Ֆինկելշտեյն և Անատոլի Կիպիշ։ Գլխավոր գործադիր տնօրեն՝ Յուրի Սորոչինսկի[3]։

2018 թվականի նոյեմբերից ապրանքանիշը UFC-ի պաշտոնական հովանավորն է

Արտադրությունն ու շշալցումը կատարվում են Վիննիցայի մարզի Նեմիրով քաղաքում գտնվող գործարանում[4]։

Ընկերությունն իր անվանումը ստացել է «Նեմիրովյան օղուց», որի մասին առաջին գրավոր հիշատակումը թվագրվում է 1752 թվականին[5]։

1872 թվականին կոմս Գրիգորի Ստրոգանովը Նեմիրովում բացել է թորման գործարան, իսկ նրա դուստրը՝ իշխանուհի Մարիա Շչերբատովան, շարունակել է հոր գործը։ Նա աշխատանքի վերցրել չեխ ճարտարապետ Յիժի Ստիբրալին, որը նախագծել է քաղաքում բազմաթիվ շենքեր, այդ թվում՝ նոր թորման գործարանը։ Մարիա Շչերբատովայի ղեկավարության ներքո գործարանը հասել է այն ժամանակների ռեկորդային արտադրական ծավալների՝ օրական ավելի քան 5 հազար կես լիտրանոց շիշ։ Նեմիրովի թորման գործարանն առաջինն է եղել, որ սկսել է ալկոհոլ արտադրել հացահատիկից՝ փոխարինելով կարտոֆիլային հումքը։ Արտադրանքը մատակարարվել է ամբողջ Ռուսական կայսրությունում և արտահանվել արտասահման։

1920 թվականին արտադրությունը ազգայնացվել է բոլշևիկների կողմից։

1992 թվականին Նեմիրովում «Nemiroff» ապրանքանիշի ներքո վերսկսվել է օղու արտադրությունը։ 1994 թվականին սկսվել է արտադրանքի արտահանումը[6]։

2000 թվականից ապրանքանիշը սկսել է հովանավորել համաշխարհային պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցամարտեր[7]։

2009 թվականին ընկերությունը վաճառել է 8 միլիոն դեկալիտր (տասը լիտր) օղի, իսկ եկամուտը կազմել է 218 միլիոն դոլար[8]։ Նույն թվականին ապրանքանիշի արտադրանքը հայտնվել է Լեդի Գագայի «Bad Romance» երգի տեսահոլովակում[9]։

2010 թվականի հոկտեմբերին սկսվել է արտադրանքի շշալցումը Բելառուսում՝ «Մինսկ Կրիստալ» գործարանում[10]։ 2016 թվականին իրականացվել է արտադրության արդիականացում՝ ISO 9001, ISO 22000, ISO 14024 սերտիֆիկատների պահանջներին համապատասխան։

2018 թվականի նոյեմբերից ընկերությունը հանդիսանում է Ultimate Fighting Championship-ի պաշտոնական հովանավոր[11]։

2020 թվականին «Nemiroff»-ը սկսել է համագործակցել Proximo Group-ի հետ և Jose Cuervo, Bushmills, Kraken և Sexton արտադրանքը ներմուծել Ուկրաինա[12]։

2020 թվականին «Կոկա-Կոլան» դարձել է Nemiroff օղու դիստրիբյուտորը Լեհաստանում[13], Իտալիայում[14], Ավստրիայում[15] և Հայաստանում[16], իսկ 2021 թվականից՝ Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում[17], Չեխիայում, Սլովակիայում[18] և Մոլդովայում։

2020 թվականին՝ COVID-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների ընթացքում, «Nemiroff»-ի վաճառքները աճել են 11,5 %-ով՝ հասնելով 4,59 մլն դեկալիտրի (ինքն ընկերությունը հայտարարել է, որ ցուցանիշը աճել է 18 %-ով՝ նախորդ տարվա համեմատ)[19]։

2022 թվականի մարտի 1-ին ընկերությունը հայտարարել է, որ չեղյալ է հայտարարել Ռուսաստանում և Բելառուսում օղու արտադրության լիցենզիան՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման պատճառով[20][21]։

2022 թվականի ապրիլից «Nemiroff»-ը սկսել է մատակարարել իր արտադրանքը Բահամյան կղզիներ։ Դիստրիբյուտոր դարձել է Caribbean Wines and Spirits ընկերությունը[22]։

  • 2006 թվականին «Nemiroff»-ը ճանաչվել է որպես աշխարհի թիվ 2 օղու ապրանքանիշ՝ ըստ Vodka-Top 20 Brands Worldwide և IWSR Drinks Record վարկանիշների[23]։
  • 2019 թվականին ընկերությունը զբաղեցրել է աշխարհում երրորդ տեղը «Duty Free և Travel Retail» վաճառքի ոլորտում վաճառքի ծավալներով՝ ըստ IWSR-ի «TOP 100 Spirits Brands in Travel Retail» վարկանիշի[24]։
  • 2020 թվականին «Nemiroff»-ը ստացել է 7 մեդալ «London Spirits Competition» մրցույթում[25]։
  • 2021 թվականին «Nemiroff»-ը ճանաչվել է որպես ամենաարագ զարգացող միջազգային ալկոհոլային ապրանքանիշ՝ ըստ «IWSR» տարեկան զեկույցի արդյունքների[26]։
  • 2021 թվականին «Nemiroff The Inked Collection Burning Pear» շարքի օղին ճանաչվել է որպես աշխարհի լավագույն օղին «Spirits Masters» մրցույթում։ Այն ստացել է «Համտեսի վարպետ» մեդալը[27]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ БизнесЦензор. «ТОП-100 платників податків за півроку 2019». БизнесЦензор (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  2. ↑ «Blog Details». www.lwc-drinks.co.uk. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. ↑ ««Русский стандарт» договорился о покупке Nemiroff». Ведомости (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
  4. ↑ «Архівована копія». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  5. ↑ «Nemiroff. Ім'я, що прославило країну». nv.ua. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  6. ↑ «Компания украинского бизнесмена приобрела водочный завод в России». lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
  7. ↑ «Понятие, суть и направление спонсорства». Studbooks. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  8. ↑ «Всемирный стандарт: Как Рустам Тарико становится главным производителем водки». Forbes.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
  9. ↑ Lady Gaga с русским рублем и украинской водкой
  10. ↑ «Nemiroff почав виробництво нової горілки Distinct». www.unian.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  11. ↑ «UFC Names Nemiroff First-Ever Official Vodka Partner | UFC ® — News». web.archive.org. 2018 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  12. ↑ «Nemiroff оголошує про співпрацю з Proximо Group і стає імпортером брендів Jose Cuervo, Bushmills, Kraken і Sexton в Україні». sostav.ua. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  13. ↑ «Coca-Cola станет дистрибьютором водки Nemiroff в Польше». nv.ua. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  14. ↑ db_staff (2021 թ․ փետրվարի 4). «Nemiroff signs distribution deal with Coca-Cola». The Drinks Business (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  15. ↑ «Nemiroff reaches new contract with Coca-Cola HBC Austria». www.drinks-insight-network.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  16. ↑ Kiely, Melita (2020 թ․ մարտի 19). «Nemiroff agrees distribution deal with Coca-Cola in Armenia». The Spirits Business (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  17. ↑ «Coca Cola — ексклюзивний дистрибʼютор горілки Nemiroff в Прибалтиці». allretail.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  18. ↑ Kiely, Melita (2021 թ․ հուլիսի 1). «Nemiroff and Coca-Cola agree distribution in Moldova». The Spirits Business (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  19. ↑ Русская водка пошла по миру. Локальные производители выиграли от локдауна Արխիվացված 2021-03-29 Wayback Machine // «Коммерсантъ» № 53/П от 29.03.2021, стр. 10
  20. ↑ «Nemiroff скасував ліцензію на виробництво своєї продукції в Росії». Економічна правда (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 8-ին.
  21. ↑ «Nemiroff відкликав ліцензію на виробництво алкоголю в Росії - гендиректор». Інтерфакс-Україна (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 8-ին.
  22. ↑ Kiely, Melita (2022 թ․ ապրիլի 12). «Nemiroff heads to The Bahamas». The Spirits Business (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  23. ↑ «Украинская водка заняла второе место в международном рейтинге «20 ведущих водочных брендов мира»». fakty.ua (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  24. ↑ «Nemiroff shakes up vodka category in TR». Beverage Trade Network (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  25. ↑ «Гордий бути українським: як наш бренд, сміливо та зі смаком, підкорив світ». 24 Канал (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  26. ↑ «National brands dominate The IWSR Top-100 spirits brand rankings». Global Drinks Intel (բրիտանական անգլերեն). 2021 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.
  27. ↑ Micallef, Joseph V. «The Spirits Masters Announces The World's Best Vodkas». Forbes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Nemiroff» հոդվածին։