Rogue Legacy
| Rogue Legacy | |
|---|---|
| Մշակող | Cellar Door Games? |
| Հրատարակիչ | Cellar Door Games? |
| Դիստրիբյուտոր | Steam, GOG.com?[1], PlayStation Store[2], Microsoft Store?[3], Humble Store[4], Nintendo eShop?[5], Discord Store?, App Store և Էպիկ գեյմզ սթոր |
| Միջերեսի լեզու | անգլերեն[6], ֆրանսերեն[6], գերմաներեն[6], իսպաներեն[6], լեհերեն[6], բրազիլիական պորտուգալերեն[6], ռուսերեն[6] և պարզեցված չինարեն[6] |
| Կոմպոզիտոր | Gordon McGladdery? |
| Հաջորդ | Rogue Legacy 2? |
| Թողարկման թվական | հունիսի 27, 2013, նոյեմբերի 6, 2018[7] և հոկտեմբերի 15, 2013 |
| Պլատֆորմներ | PlayStation 4, PlayStation Vita, PlayStation 3, Windows, Լինուքս, մաքՕՍ[6], Xbox One, iOS և Nintendo Switch[5] |
| Շարժիչ | Microsoft XNA?[8] |
| Ժանր | պլատֆորմեր, roguelite?, Metroidvania?, համակարգչային դերային խաղ և LGBT-themed video game? |
| Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
| ESRB | 10+[5] |
| Կրիչ | թվային բաշխում և թվային ներբեռնում |
| Կառավարում | թաչսքրին |
| 🌐 | roguelegacy.com(անգլ.) |
Rogue Legacy, համակարգչային խաղ պլատֆորմերի ժանրում՝ roguelike տարրերով, մշակված և հրատարակված կանադական Cellar Door Games մշակող թիմի կողմից, որը հիմնադրվել է Թեդի և Բենի Լի եղբայրների կողմից։ Windows օպերացիոն համակարգով PC-համատեղելի համակարգիչների համար թողարկումը կայացել է 2013 թվականի հունիսի 27-ին։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին թողարկվել են խաղի տարբերակները OS X-ի և Linux-ի համար, իսկ 2014 թվականի հուլիսի 29-ին կայացել է խաղի թողարկումը PlayStation 3, PlayStation 4 և PlayStation Vita հարթակների համար։ 2018 թվականի նոյեմբերի 9-ին խաղը թողարկվել է Nintendo Switch-ում։
Խաղը իրենից ներկայացնում է երկչափ պլատֆորմեր ֆենթեզի ոճում, որում, ինչպես roguelike ժանրի խաղերում, խաղային աշխարհի քարտեզը նորից պատահականորեն գեներացվում է ամեն անգամ, երբ կերպարը մահանում է. խաղացողին առաջարկվում է խաղը սկսել նոր կերպարով, որն ունի այս կամ այն առանձնահատկությունը։ Անցման ընթացքում խաղացողը բարելավում է իր կերպարների զինանոցն ու հանդերձանքը։ Խաղացողի նպատակն է հաղթել հինգ բոսերին։
Rogue Legacy-ի ստեղծման ժամանակ Լի եղբայրները ոգեշնչվել են Demon's Souls և Dark Souls խաղերից՝ ցանկանալով իրենց աշխատանքում Rogue Legacy-ի վրա ստեղծել դրանց երկչափ տարբերակը։ Ստեղծողները Rogue Legacy-ի մշակման վրա ծախսել են 18 ամիս, ինչպես նաև սեփական գումարից 14 878 դոլար։
Խաղը հիմնականում դրական գնահատականներ է ստացել քննադատների կողմից։ Metacritic գրախոսականների կայքում խաղը հիմնականում դրական արձագանքներ է ստացել։ Խաղի տարբերակները PC-ի, PlayStation 4-ի և PlayStation Vita-ի համար ստացել են 100-ից 85 միավոր, իսկ Xbox One-ի տարբերակը՝ 100-ից 84 միավոր։ Քննադատները բարձր են գնահատել Rogue Legacy-ի խաղային ընթացքը, սակայն նրանցից ոմանք կարծում էին, որ խաղը հարմար չէ անհամբեր և արագ հիասթափվող խաղացողների համար։
2020 թվականի հունիսի 23-ին մշակողները հայտարարեցին Rogue Legacy 2-ի մշակման և մեկ ամիս անց՝ հուլիսի 23-ին, այն վաղ հասանելիությամբ թողարկելու մասին։ Հետագայում խաղի վաղ հասանելիությունը հետաձգվեց մինչև նույն թվականի օգոստոսի 18-ը՝ մշակողի կողմից արտադրանքը կատարելագործելու նպատակով։
Խաղային ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Rogue Legacy, համակարգչային խաղ՝ պլատֆորմերի ժանրում՝ roguelike տարրերով, որի խաղացողը հետազոտում է պրոցեդուրային եղանակով գեներացվող վայրերը, ոսկի, զենք և զրահ է հայթայթում իր կերպարի համար, ինչպես նաև կռվում է թշնամիների դեմ։ Rogue Legacy-ում կան չորս վայրեր՝ ամրոց, անտառ, աշտարակ և զնդան։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր բարդության մակարդակը, իր թշնամիները և բոսը։ Խաղացողի նպատակն է հաղթել չորս բոսերին տարբեր վայրերում, որից հետո խաղացողը հնարավորություն է ստանում կռվել հինգերորդ, եզրափակիչ բոսի հետ։
Եթե կերպարը մահանում է, խաղացողը պետք է ընտրի երեք նոր կերպարներից մեկին՝ մահացած հերոսի երեխաներին. հերթական անցման ժամանակ խաղացողն արդեն կառավարում է այդ ժառանգին։ Յուրաքանչյուր հերոս ունի իր դասը, կախարդանքը, որը նա կարող է օգտագործել, ինչպես նաև իր առանձնահատկությունները։ Օրինակ՝ կերպարը կարող է տառապել Ալցհեյմերի հիվանդությամբ, ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշով, թուլամտությամբ, ունենալ ոչ ավանդական սեռական կողմնորոշում և այլն[9]։
Կերպարի մահից հետո խաղացողը կարող է օգտագործել իր հավաքած ոսկին՝ ապագա կերպարների բնութագրերը բարելավելու համար, ինչպես նաև ծախսել նոր զենք, զրահ և ռուներ գնելու վրա, որոնցից յուրաքանչյուրը կերպարին տալիս է որոշակի ունակություն: Որոշակի ռունի հասանելիություն ստանալու համար խաղացողը պետք է բացի այն. դրա համար անհրաժեշտ է խաղում գտնել կախարդական սնդուկով սենյակ և կատարել որոշակի առաջադրանք, օրինակ՝ հասնել սնդուկին առանց որևէ ցատկի կամ ոչնչացնել սենյակի բոլոր թշնամիներին։ Եթե պայմանը հաջողությամբ կատարվել է, կերպարը կկարողանա բացել կախարդական սնդուկը և ակտիվացնել գտնված ռունը, որը թույլ է տալիս կերպարին, օրինակ, կատարել կրկնակի ցատկ: Բացի ռուներից, խաղի ընթացքում կարելի է հայտնաբերել գծագրերով սնդուկներ, որոնք բացելով՝ խաղացողը հասանելիություն է ստանում սրի կամ զրահի, որոնք հետագայում խաղացողը կկարողանա հագցնել իր կերպարին։ Զենքն ու զրահը բարձրացնում են խաղացողի հարձակումը, պաշտպանությունը և մանան, իսկ զրահի և սրերի որոշ տարրեր կարող են խաղացողին տալ այս կամ այն ունակությունները, ինչպիսիք են կրիտիկական հարվածի շանսի բարձրացումը կամ թշնամու սպանությունից հետո առողջության միավորների վերականգնումը:
Նախքան կերպարը կմտնի ամրոց, նա կարող է օգտվել ամրոցի մուտքի մոտ կանգնած երեք կերպարներից մեկի ծառայություններից։ Նրանց թվում են դարբինը, կախարդուհին և ճարտարապետը։ Դարբնի մոտ խաղացողը կարող է իր կերպարի վրա հագցնել սրեր, սաղավարտներ, կրծքապատյաններ, զրահներ ձեռնոցներով և թիկնոցներ; կախարդուհու մոտ խաղացողը կարող է իր կերպարի վրա կախել ռուներ, որոնք կերպարին լրացուցիչ հնարավորություններ են տալիս; իսկ ճարտարապետը կարող է վերականգնել խաղային քարտեզը, որը խաղացողն ուսումնասիրել է անցած անգամ՝ որպես վճար դրա դիմաց վերցնելով 40% ոսկին, որը խաղացողը կհավաքի խաղի հաջորդ դրվագի գործարկման ժամանակ։
Մշակում և թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Rogue Legacy-ն մշակվել է Տորոնտոյից Քեննի և Թեդի Լի եղբայրների կողմից. Cellar Door Games-ի ամբողջ ստուդիան բաղկացած էր միայն իրենցից։ Նախկինում եղբայրները զբաղվել են բրաուզերային խաղերի ստեղծմամբ, սակայն Rogue Legacy-ն այդ պահին Cellar Door Games-ի ամենամեծ նախագիծն էր. խաղի մշակումը տևել է 18 ամիս, մինչդեռ նախորդ ամենամեծ նախագիծը տևել է ընդամենը 4 ամիս։ Քեննի Լիի խոսքով՝ Թեդին ապահովում էր իրենց երկուսին էլ իր վաստակով՝ հնարավորություն տալով հենց Քեննիին մնալ տանը և ամբողջ օրը աշխատել խաղի վրա։
Խաղի ոգեշնչման աղբյուր են հանդիսացել այնպիսի խաղեր, ինչպիսիք են Demon's Souls-ը և Dark Souls-ը. եղբայրները ցանկանում էին ստեղծել այս խաղերի երկչափ տարբերակը։ Թեդի Լին Rogue Legacy-ում ամրոցի ընթացակարգային ստեղծումը համեմատել է նմանատիպ անկախ խաղի՝ Spelunky-ի հետ՝ նշելով, որ եղբայրները փորձել են իրենց սեփական խաղը դարձնել համեմատաբար խնայող խաղացողի նկատմամբ և հեշտ յուրացվող՝ թույլ տալով խաղացողին անընդհատ կատարելագործել իր կերպարը՝ ամեն անգամ զարգացումը «զրոյից» չսկսելով։ Այս կապակցությամբ մշակողների կողմից որոշում է կայացվել Rogue Legacy-ից հեռացնել սկզբնապես մտածված փորձի կուտակման համակարգը, որը խաղացողին բոնուսներ կտար։
Խաղի թողարկումը Windows-ի համար տեղի է ունեցել 2013 թվականի հունիսի 27-ին։ Լի եղբայրների խոսքով՝ Rogue Legacy-ի մշակման վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 14 878 դոլար, մշակման ծախսերը փակվել են խաղի վաճառքի մեկնարկից հետո առաջին իսկ ժամում. մշակողները նախորդ ութ նախագծերի վրա միջինում ծախսել են 1000 դոլար յուրաքանչյուրի համար։ Մշակողները նաև նշել են, որ թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է խաղի ավելի քան 100 հազար օրինակ[10]։
Rogue Legacy-ի թողարկումը PlayStation 3-ի, PlayStation 4-ի և PlayStation Vita-ի համար տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսի 29-ին[11]։
2014 թվականի դեկտեմբերին Cellar Door Games-ը IndieBox ընկերության հետ համատեղ, որը թողարկում է ինդի խաղերի կոլեկցիոն հրատարակություններ, թողարկել է Rogue Legacy-ի բացառիկ սահմանափակ տարբերակը։ Այս հրատարակությունը ներառում էր Rogue Legacy-ի ատրիբուտիկայով իրեր. ֆլեշ կրիչ, խաղի պաշտոնական սաունդթրեք, սեղանի քարտային խաղ, օգտագործողի ուղեցույց, սրի տեսքով բանալիների կախազարդ, ինչպես նաև Steam-ում խաղը ակտիվացնելու բանալի[12]։
Շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Cellar Doors Games-ը 2020 թվականի հունիսի 23-ին հայտարարեց, որ Rogue Legacy 2-ը՝ խաղի հաջորդ մասը, գտնվում է մշակման փուլում և հուլիսի 23-ին կուղարկվի վաղ հասանելիության։ Շուտով մշակողները խաղի վաղ հասանելիությունը տեղափոխեցին օգոստոսի 18-ին՝ հայտնելով, որ ցանկանում են որոշ ուղղումներ կատարել նախագծում։ 2020 թվականի հունիսի 23-ի հայտարարությանն ուղեկցում էր նոր արտադրանքի խաղային թրեյլերը[13]: Նոր թրեյլերից լրագրողները պարզեցին, որ խաղային կերպարներն այժմ հնարավորություն կունենան կռվել ոչ միայն սրով, այլ նաև կացնով և աղեղով, ինչից հետևում է, որ մշակողները խաղում ներդրել են հերոսների նոր դասեր։ Նաև զգալիորեն վերափոխվել է գեղարվեստական ոճը։ Նկարիչները որոշել են հեռանալ պիքսելային գրաֆիկայից՝ հօգուտ ավելի հաջողված մանրամասնության և անիմացիայի[13][14][15]։
Գնահատականներ և քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղը ստացել է հիմնականում դրական գնահատականներ։ Metacritic գնահատականների ագրեգատոր կայքում Rogue Legacy-ն ստացել է 85 միավոր 100-ից PC, PlayStation 4 և PlayStation Vita խաղերի տարբերակների համար՝ հիմնված համապատասխանաբար 43, 22 և 7 կարծիքների վրա, ինչպես նաև 84 միավոր 100-ից Xbox One-ի խաղի տարբերակի համար՝ հիմնված 6 գրախոսականների վրա:
Քեմ Շին IGN-ից Rogue Legacy-ն անվանել է 2013 թվականի իր սիրելի խաղերից մեկը։ Նա գովել է խաղը իր պիքսելային դիզայնի, ինչպես նաև գնի և որակի հարաբերակցության համար: Ինա Բերգը Gamer.no-ից գովել է Rogue Legacy-ն, բայց ասել է, որ համբերություն չունեցող և արագ հիասթափվող խաղացողների համար դա լավագույն լուծումը չի լինի: Ֆրանչեսկո Ֆոսետին Everyeye.it հրատարակությունից խաղն անվանել է «իսկական գլուխգործոց»[16]: Բրիտոն Փիլը GameSpot հրատարակությունից գովել է Rogue Legacy-ն «առաջընթացի անդիմադրելի զգացողության» համար՝ նկարագրելով կերպարի զարգացման գործընթացը, հերոսների բազմաթիվ դասերը, որոնք թույլ են տալիս խաղացողին փորձարկել խաղաոճերը, սակայն Բրիտոնը քննադատել է այն, որ խաղացողին չի տրամադրվում բազմազանություն ձեռնամարտի զենքի ընտրության հարցում, բայց հավելել է, որ իր առավելությունների պատճառով հնարավոր է «աչք փակել» թերությունների վրա: Ֆելիքս Շյուտցը PC Gamer-ից խաղի խաղային գործընթացն անվանել է գրավիչ, բարդ, իսկ կառավարումը՝ գերազանց, սակայն միօրինակությունը և փոքր մասշտաբը, ըստ գրախոսողի, խանգարել են խաղին հասնել իր իսկական ներուժին[17]:
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 2-ը Սիեթլում, ԱՄՆ-ում, անցկացվեց PAX Prime 2013 անկախ համակարգչային խաղերի ցուցահանդեսը, որին մասնակցում էին տասը համակարգչային խաղերի մշակողներ, որոնց թվում էր Rogue Legacy-ը[18]։ Rogue Legacy-ն 2013 թվականին դարձավ IndieCade անկախ խաղերի փառատոնի եզրափակիչ փուլի մասնակից[19]։ Rogue Legacy-ն զբաղեցրեց առաջին տեղը Indie of the Year Awards 2013 մրցանակաբաշխությունում (անգլ. թարգմանաբար՝ «Ինդի-խաղեր 2013 թվականի»), ինչպես նաև հաղթեց Best Singleplayer անվանակարգում (անգլ. թարգմանաբար՝ «Լավագույն միայնակ խաղ»)[20]։ Amazon Games-ի աշխատակիցները Rogue Legacy-ն ընդգրկեցին 2013 թվականի լավագույն 10 խաղերի ցանկում՝ այն դնելով երկրորդ տեղում[21]։ Yahoo! Games-ը նույնպես խաղն ընդգրկեց տարվա լավագույն 10 խաղերի ցանկում՝ Rogue Legacy-ն դնելով 8-րդ տեղում[22]։
2018 թվականի ամռանը, Steam Web API-ի պաշտպանության խոցելիության շնորհիվ, հայտնի դարձավ, որ Steam ծառայության այն օգտատերերի ճշգրիտ թիվը, ովքեր գոնե մեկ անգամ խաղացել են խաղը, կազմում է 1 479 581 մարդ[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GOG.com — 2008.
- ↑ PlayStation Store — 2006.
- ↑ Microsoft Store — 2011.
- ↑ Humble Store
- 1 2 3 Nintendo eShop — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Steam — 2003.
- ↑ https://www.nintendo.fr/Jeux/Jeux-a-telecharger-sur-Nintendo-Switch/Rogue-Legacy-1462388.html
- ↑ ModDB — 2002.
- ↑ UPgrade, 2013
- ↑ Irving, Mike (2014 թ․ ապրիլի 17). «Rogue Legacy turned a profit within an hour on sale» (անգլերեն). VG247. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Dave Tach (2014 թ․ հուլիսի 9). «Rogue Legacy reborn with cross-platform features on PS3, PS4 and Vita July 29». Polygon (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Kristen Spencer. «REVIEW / Indiebox (Rogue Legacy)». That Video Game Blog (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
- 1 2 Михаил Шевкун (2020 թ․ հունիսի 23). «Rogue Legacy 2 отправится в ранний доступ 23 июля». Игромания (журнал). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Karen Han (2020 թ․ հունիսի 23). «Here's the first gameplay trailer of Rogue Legacy 2». Polygon (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Matt Wales (2020 թ․ հունիսի 23). «Rogue Legacy 2 is entering early access on PC in July». Eurogamer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Francesco Fossetti (2013 թ․ հուլիսի 4). «Recensione Rogue Legacy». Everyeye.it (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Felix Schütz (2013 թ․ հուլիսի 19). «Rogue Legacy im Test: Bleibt trotz toller Spielbarkeit unter seinen Möglichkeiten». PC Gamer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Michael McWhertor (2013 թ․ հուլիսի 29). «PAX Prime's PAX 10 indie spotlight games announced». Polygon (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Joseph Leray (2013 թ․ նոյեմբերի 9). «IndieCade announces 2013 finalists, including 'Rogue Legacy', 'Kentycky Route Zero,' and 'Towerfall,' among others». MTV News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «2013 Indie of the Year Awards». Mod DB (անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Samit Sarkar (2014 թ․ հունվարի 10). «Amazon Games team lists its top 10 of 2013». Polygon (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Yahoo Games: Best of 2013 Awards». Yahoo! Games (անգլերեն). 2013 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Kyle Orland (2018 թ․ հուլիսի 7). «Valve leaks Steam game player counts; we have the numbers». Ars Technica (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Николай Барсуков Игра Rogue Legacy // UPgrade : журнал. — 2013. — № 24 (631). — С. 48—51.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Rogue Legacy Launch Trailer (անգլ.), Rogue Legacy-ի թրեյլերը — 27.06.2013
| ||||||