.id
| .id | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն |
| Երկիր | |
| Ներդրվել է | 1993 |
| Փյունիկոդ | id |
| Կայք | pandi.id |
.id, Ինդոնեզիայի վերին մակարդակի ազգային դոմենն է։ Գրանցվել է 1993 թվականի փետրվարին։ 2007 թվականից կառավարվում է Ինդոնեզիայի ինտերնետային դոմեյնային անունների ադմինիստրատորի (Pengelola Nama Domain Internet Indonesia կամ PANDI) կողմից[1]՝ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի (ներկայումս՝ կապի և թվայնացման գործերի նախարար) հրամանագրով սահմանված կարգավորման հիման վրա։
Երկրորդ մակարդակի դոմեյններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի մարտի 11-ին PANDI-ն Ինդոնեզիայի 72.944 գյուղերի համար հաստատեց երկրորդ մակարդակի մի նոր դոմեյնի՝ desa.id-ի ընդունումը՝ տեղական գործերի համար ինքնավարությամբ[2]։
2014 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ երկրորդ մակարդակի դոմեյնների գրանցումները ձեռք են բերել ընդհանուր հասանելիություն, ինչը թույլ է տալիս գրանցումներ կատարել անմիջապես .id-ի ներքո՝ առանց նախածանցի (պրեֆիքսի)[3]։ Հասանելի ընդլայնումների ընդհանուր թիվը դրա շնորհիվ հասել է 13-ի: Դրանք են՝
- .id – ընդհանուր օգտագործման
- ac.id — բարձրագույն ուսումնական հաստատություններ
- biz.id — փոքր և միջին ձեռնարկություններ
- co.id — առևտրային և գործարար կազմակերպություններ
- desa.id — գյուղեր
- go.id — կառավարություն և կառավարական համակարգ(եր)
- mil.id — զինված ուժեր
- my.id — անհատական օգտագործման
- net.id — հաղորդակցային / ISP ընկերություններ
- or.id — ֆորմալ / պաշտոնական կազմակերպություններ / համայնքներ
- sch.id — դպրոցներ
- web.id — ոչ ֆորմալ կազմակերպություններ / անձնական
- ponpes.id – կրոնական / իսլամական գիշերօթիկ դպրոցներ
2023 թվականի նոյեմբերի 30-ի տվյալներով .id-ի գոտում գրանցված դոմեյնային անունների թվաքանակը կազմել է 819.465[4]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "1 Mei, Pengelolaan Domain .id Sepenuhnya di Tangan Pandi" Արխիվացված 2007-07-13 Wayback Machine, Detik.com, 30 March 2007
- ↑ «ID-TLD Domain Name Forum». 2013 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2013-07-16-ին. Վերցված է 2013-07-28-ին.
- ↑ «Domain "Apapun.id" Sudah Bisa Dibeli Bebas». 2014 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2014-08-22-ին. Վերցված է 2014-10-30-ին.
- ↑ «Laporan Statistik». Pandi.id. 2023-11-30. Արխիվացված օրիգինալից 2023-11-30-ին. Վերցված է 2023-11-30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IANA .id whois տեղեկություն Արխիվացված 2008-12-03 Wayback Machine
- Choice of PANDI's .id Domain Registration Partners Արխիվացված 2020-03-11 Wayback Machine
- NIC Indonesia (another website)(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.id» հոդվածին։ |